Հայոց լեզու 9-րդ դասարանային տնային լրացուցիչ 20.09.2023

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Գոյական-Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, մարդ, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, աշխարհ, անկյուն, օրերից, բրածո, դինոզավրը, ժամանակ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, Մթնաձորում

Գրականություն 9-րդ տնային լրացուցիչ 19.09.2023

«Պայքար առանց կատաղության» Օշո
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Առաջադրանքներ
Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Քննարկվել է դասարանում։
Բ
․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Կարծում շատ սխալ է այդպիսի երդում տալը, որովհետև պատերազմը՝ ոչ միայն ֆիզիկապես այլ հոգեկանորեն շատ դժվար և ցավոտ բան, և այդ իրավիճակներում էմոցիաները կարող են զսպել շատ քչերը։ Եվ բացի այս ամենը, նա խալիֆ էր և դա իր պատվի հարցներ։

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։

Վեռնագիրը սերտ կապված է Օմարի երդման հետ, որ պետք է կռվի ներքին հանգստությամբ

Քիմիա 9-րդ դասարան դասարանային 19.09.2023

m(կգ, գ, մգ, տ, ․․․)
v(մ3, լ, դմ3, մլ = սմ3)

որն է կոչվում ֆիզիկական մարմին օրինակներ – մեզ շրջապատող մարմիները

որն է կոչվում նյութ սահմանել – փոքրագույն մասնիկների – մոլեկուլներ, իօներ
որն է կոչվում պարզ, բարդ նյութ օրինակներ ֆիզիկական քիմյական երևույթներ

Ֆիզիկա 9-րդ լրացում 18-22.09.23

Դաս 3, 4, 5 Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։ Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ: Էլեկտրական դաշտ

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝ Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ

Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը

Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

Էջ 14

1․ Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի

Ատոմն ունի հետևյալ կառուցվածքը. նրա կենտրոնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները

2․ Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարերի ատոմները

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով

3․ Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը

Քիմ․ տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

4․ Ի՞նչ մասնիկներ կան միջուկում

Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից

Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք. այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ

5․ Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը

Ջրածինը 1 էլեկտրոն, պրոտոն և նեյտրոն
Հելիումը 2 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն
Բերիլիումը 4 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն

6․ Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ․ այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի։

Էջ 16

1․ Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի

Լիցք չունի, որովհետև մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:

2. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը

Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Տեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսը

3. Ինչու՞ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր

Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական և բացասական լիցքերով

4. Ինչպես՝ լիցքը մարմնից հաղորդվում պարկուճին, եթե մարմինը լիցքավորված է՝

ա. դրական լիցքերով
բ. բացասական լիցքերով

5. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը
Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն

Էջ 20

1․ Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ

Այն նյութերը որոնք ունեն էլեկտրական լիցք հաղորդելու հատկություն կոչվում են հաղորդիչներ

2․ Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ

Այն նյութերը որոնք չեն կարողանում էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են մեկուսիչներ

3․ Բերեք հաղորդիչներ և մեկուսիչների օրինակներ

Հաղորդիչներ են բոլոր մետաղները, և հողը։ Իսկ մեկուսիչներ են մետաքսը կապրոնը , յուղը օդը և այլն

4․ Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդում է ոչ օդի միջոցավ

Լիցքավորված մարմինները փոխազդում են նաև անօդ տարածության մեջ։ Եթե լիցքավորված էլեկտրաչափը դնենք օդահան պոմպի զանգի տակ և օդը զանգից հանենք, ապա կտեսնենք, որ էլեկտրաչափ սլաքը նորից շեղվում է։

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները

Ի տարբերություն չէլեկտրականացված մարմինների։ Էլեկտրականացված մարմինները շրջապատված են էլեկտրական դաշտով և ազդում են այլ մարմինների վրա

6․ Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը

Մենք մեր զգայարաններով չենք կարող անմիջականորեն ընկալել էլեկտրական դաշտը։ Էլեկտրական դաշտի գոյության մասին կարելի է դատել միայն ըստ դրա ազդեցությունների։ Օրինակ՝ էլեկտրական դաշտը որոշակի ուժով ազդում է դաշտում տեղդրված լիցքի վրա։

Էջ 20

1․ Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչ

Այն նյութերը որոնք ունեն էլեկտրական լիցք հաղորդելու հատկություն կոչվում են հաղորդիչներ

2․ Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ

Այն նյութերը որոնք չեն կարողանում էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են մեկուսիչներ

3. Բերել հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ

Հաղորդիչներ են բոլոր մետաղները, և հողը։ Իսկ մեկուսիչներ են մետաքսը կապրոնը , յուղը օդը և այլն նյութերը

4․ Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդում է ոչ օդի միջոցով

Լիցքավորված մարմինները փոխազդում են նաև անօդ տարածության մեջ։ Եթե լիցքավորված էլեկտրաչափը դնենք օդահան պոմպի զանգի տակ և օդը զանգից հանենք, ապա կտեսնենք, որ էլեկտրաչափ սլաքը նորից շեղվում է

5․ Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները

Ի տարբերություն չէլեկտրականացված մարմինների էլեկտրականացված մարմինները շրջապատված են էլեկտրական դաշտով և ազդում են այլ մարմինների վրա

6․ Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը

Մենք մեր զգայարաններով չենք կարող անմիջականորեն ընկալել էլեկտրական դաշտը։ Էլեկտրական դաշտի գոյության մասին կարելի է դատել միայն ըստ դրա ազդեցությունների։ Օրինակ՝ էլեկտրական դաշտը որոշակի ուժով ազդում է դաշտում տեղդրված լիցքի վրա

Հայոց լեզու 9-րդ տնային լրացուցիչ 15.09-27.12.2023

Գոյականի հոլովը

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։

ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:
ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։
Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ չի ստանում։
Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա գարնանը)։
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան (Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան (Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու մեջ, արջի մեջ։
Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
–ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
հոլովներով բառերը։
Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի-(սեռակակ) սիրած թռչուններից-(բացառական) է։ Դեռևս միջին դարերում(ներգոյական) հայ 21 մանրանկարիչները-(ուղղական) այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին-(տրական) անմեռ գույներով-(գործիական) նկարել են մագաղաթյա գրքերի-(սեռական) լուսանցքներում-(ներգոյական) և գլխազարդերի մեջ (ներգոյական): Հիշատակենք 1280 թվականին-(տրակամ) Կիլիկիայում-(ներգոյական) Պողոս գրչի ձեռքով-(գործիական) գրված մի Ավետարանի-(սեռական) ծաղկազարդ խորանը, -(ուղղական) որի վրա խոտերի-(սեռական) և տերևների-(սեռական) մեջ լորեր են կանգնած՝ կտուցները-(ուղղական) բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը-(ուղղական) իր այդ սիրելի թռչնակի-(սեռական) մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

  • Քաղաք(ը)-ուղղական
  • Քաղաք(ի)-սեռական
  • Քաղաք(ին)-տրական
  • Քաղաք(ը)-հայցական
  • Քաղաք(ից)-բացառական
  • Քաղաք(ով)-գործիական
  • Քաղաք(ում,մեջ)-ներգոյական
  • Սենյակ(ը)-ուղղական
  • Սենյակ(ին)-սեռական
  • Սենյակ(ին)-տրական
  • Սենյակ(ը)-հայցական
  • Սենյակ(ից)-բացառական
  • Սենյակ(ով)-գործիական
  • Սենյակ(ում,մեջ)-ներգոյական
  • Ծառուղի(ը)-ուղղական
  • Ծառուղի(ի)-սեռական
  • Ծառուղի(ին)-տրական
  • Ծառուղի(ը)-հայցական
  • Ծատուղիից)-բացառակամ
  • Ծառուղի(ով)-գործիական
  • Ծատուղի(ում,մեջ)-ներգոյական
  • Թերակղզի(ը)-ուղղական
  • Թերակղզի(ի)-սեռական
  • Թերակղզիլ(ին)-տրական
  • Թերակղզի(ը)-հայցական
  • Թերակղզի(ից)-բացառական
  • Թերակղզի(ով)-գործիական
  • Թերակղզի(ում,մեջ)-ներգոյական


 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի մշուշից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ գագաթի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհ սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և Մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտից երևում էին աշխատող մարդկանց, որոնք երբեմն հայացքներն ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրը մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքից, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագիրքից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Ֆիզիկա 9-րդ դասարան 15.09.2023

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

  • 1_4.png
  • 1_2.png
  • 1_9.png

— —

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

Անգլերեն 9-րդ տնային լրացուցիչ 15.09.23

Destination B1 Unit 1 , ex-es A-F

pg-16, 17

A. 1) Collection
2) Singers
3) Children
4) Player
5) Musicians
6) Collectors
7) Entertainment
8) Childhood

9. Now, everyone knows this song, so I want you all to join in with me!
10. It’s so noisy in this restaurant. Could you ask them to turn the music down?
11. There was a fight during the match and the referee sent two players off.
12. We eat out about once a week and we cook at home the the rest of the time.
13. I love this song! Turn it up!
14. I used to play the trumpet, but I gave up last year because I didn’t have time.
15. We stopped playing because of the rain, but when it stopped we carried on.
16. A good way of getting more exercise is to take up a sport, like basketball.

17-Is crazy about
18-Was a sailor
19-Feel like watching
20-took part
21-A game of tennis against
22-Used to play
23-Really interested in
24-had fun
25-is popular with
26-Isn’t keen on

27-B
28-D
29-B
30-A
31-C
32-A
33-D
34-B

35-D
36-F
37-C
38-A
39-E
40-B

pg-19

  1. I have seen this film already.
  2. John and Julie have had their car for about a year
  3. She has not taken her driving test yet
  4. Sue has been a tour guide since she left university
  5. Have you ridden into town on your new bike yet?
  6. This new computer has made my life a lot easier
  7. We haven’t decided what to get Mark for his birthday yet
  8. Has Paul ever met a famous person
  1. A
  2. B
  3. A
  4. B
  5. A
  6. A
  7. B
  8. A
  1. The lesson has not started yet.
  2. The teacher has already written on the board.
  3. Joe and Tim have just come into the classroom.
  4. Tony has not finished getting books ready.
  5. Christine has already opened the book.
  6. Dave has dropped the pen on the floor.
  7. He has not picked it up yet.
  1. have you been doing
  2. I have been studying
  3. have you been working
  4. I have just been sitting
  5. I haven’t been going
  6. I have been working
  7. have been painting
  8. we have also been planning
  9. we have been looking
  10. I have been thinking

1) I’ve heard that
2) Haven’t arrived yet
3) You’ve been writing that
4) Been talking
5) already invited
6) I’ve been reading
7) Have the boys been playing

  1. Yet
  2. For
  3. Ever
  4. Already
  5. Since
  6. Just
  7. Never

Աշխարհագրություն 9-րդ լրացուցիչ թեմա 2

Դասի թեման՝ Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

  • կազմել Հայկական լեռնաշխարհի գետերի ցանկ՝ երկարություն, ակունք,ջրային ավազան

Տիգրիս
Երկարություն – 1850կմ
Ակունք – Ծովք
Ջրային ավազան – 375000 կմ քառակուսի

Եփրատ
Երկարություն – 2780կմ
Ջրային ավազան – 673000 կմ քառակուսի

Արաքս
Երկարություն – 1072կմ
Ակունք – Բյուրակն
Ջրային ավազան – 102000 կմ քառակուսի

Հրազդան
Երկարություն – 141կմ
Ակունք – Սևանա լիճ
Ջրային ավազան – 2560 կմ քառակուսի

  • կազմել Հայկական լեռնաշխարհի լճերի ցանկը՝ խորություն, մակերես, աղիություն, ձկնատեսակներ, գտնվելու վայր

Ուրմիա լիճ
Խորություն – 15մ
Մակերես – 5.8 հազ. կմ. քառակուսի
Աղիություն- ամռանը 250%
Գտնվելու վայրը – Իրանի հյուսիս -արևմուտքում

Վանա լիճ
Խորություն – առավելագույնը 451մ
Մակերես – 3647 կմ քառակուսի
Աղիություն – 20%
Գտնվելու վայր – Թուրքիայի արևելքում
Ձկան տեսակ – տառեխ

Անգլերեն 9-րդ տնային լրացուցիչ 13.09.2023

NEF Student’s Book Vocabulary Bank Food and restaurants slide 145 / Learn the words and do the ex-es 1,2 3a,b

captain-7
coach-5
fans-2
players-1
referee-3
spectators-4
team-6
stadium-8
sports hall-9

1) tennis/basketball-court
2) football/rugby/hockey-pitch
3) swimming/diving-pool
4) athletics-track
5) Formula 1/motorcycling-circuit
6) golf-course
7) ski-slope

beat – beat – beaten
win – won – won
lose – lost – lost
draw – drew – drawn

  1. Milan beat Chelsea 3-0.
  2. The Chicago Bulls lost 78-91 (to Celtics).
  3. Spain drew (with Brazil) 2-2.
  4. Milan won (the match) 3-0.
  1. Players usually warm up before a match starts.
  2. Professional sportspeople have to train every day.
  3. It’s dangerous to play tennis on a wet court. You might get injured.
  4. I’ve started going to gym, because I want to get fit.
  5. He’s a good player. I think he is going to score a lot of goals
  6. Would you like to go swimming this afternoon?
  7. play basketball twice a week.
  8. My brothers do yoga and tai-chi.

NEF Student’s Book Grammar Bank 132, 1A a,b

  1. They always have breakfast in bed on a Sunday morning.
  2. She can’t come to the phone now. She is having a shower.
  3. We need an answer from you before Wednesday.
  4. I’m studying a lot now because I have exams next week.
  5. She doesn’t eat meat at all.
  6. They are always late.
  7. Are you going out tonight?
  8. He never replies to my emails!
  9.  B: I don’t know. It depends on the weather.

Հայոց լեզու 9-րդ դասարանային տնային լրացուցիչ 13.09.2023

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: ՕրինակԵրգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Անորոշ — տեղեկություններ, լաբորատորիա, լուծույթներ, մետաղներ, հանքավայր
Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը

Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին