Պատմություն հասարակագիտական ստուգատես 05-10.03.2023

Նախագիծ

Տիգրան Հայրապետյան — հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։

«Պատերազմ և քաղաքականություն»-

«Պետականություն»-Մանե Հովսեփյան, 8-րդ դասարան

«Ազգային արժեքներ և քաղաքականություն»-Քնարիկ Ադամյան, 8-րդ դասարան

«Պատերազմ և քաղաքականություն»-Գուրգեն Մանուկյան, Վահե Ղալեչյան, 8-րդ դասարան

Գյուստավ Լեբոն«Ամբոխի հոգեբանությունը»

Էդվարդ Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»

Հոդվածները վերլուծում ենք հետևյալ կետերին անդրառանալով՝:

ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը:

Բորենիների Ժամը

 2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

Հոդված հեղինակը պատմագետ Տիգրան Հայրապետյանի մասին է ով ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

3.Հոդվածի վերնագիրը. Հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

Բորենիների ժամը յուրօրինակ հեղափոխություն է, բնականաբար,
մեթոդաբանական հեղափոխության պահպանմամբ, ուր գործունեության սլաքն
ուղղված է այն անհատների, քաղաքական-հասարակական կառույցների դեմ, որոնք
խորհրդանշում են հեղափոխության եւ ազատագրական պայքարի առաջին փուլը:

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

Բորենիների Խաղը դա նման է 2018 թվականի հեղափոխությանը բայց այդ ժամանակվա հեղափոխությունը այնքան թավշյա չի եղել ինչքան 2018-ը

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը: Այս հոդվածը խմբարգրվել է 1998 թվականին և թվում է, որ այս հոդվածը հենց գրված է եղել Տիգրան Հայրապետյանի կողմից և սա ճիշտ է։

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

Հոդվածում հեղինակը համեմատում է առաջվա քաղաքական գործիչների բորենինէրի հետ և գրում, որ Քրիստոսի անառարկելի սկզբունքում համընկնում է մարդկանց գոյությանը, և երկնային պատժին չարժանանալու իրական ուղեցույց է լինում Ողորմածությանը հաղորդակից դառնալու Երազը: Զգուշացիր, ով Հայ, բորենիների իշխանությունից, քանզի նրանք մահ ու ավերածություն են բերել քո Տանը:

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

Պատմություն 8-2 դասարան տնային աշխատանք 02.10.2023

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

  • Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
    20դ․ սկզբին աբդուլհամիդական վարչակարգը հայկական նահանգների բարենորոգումներ անցկացնելու փոխարեն, ճնշումներ ավելացրեց հայերի նկատմամբ։
    Հայ ազատատագրական ղեկավար ուժերը, ձեռնամուխ եղան Արևմտյան Հայաստանում ապստամբության պատրաստմանը և կռվող խմբերի, զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։
    Հնչակյանները նույնպես պատրաստվեցին ամպստամբությանը, կռվի և զինամթերքի կենտրոն ընտրել Կիլիկյան, որը ըստ ծրագրի ունի նպաստավոր աշխարհագրական դիրքը և ծովով կապված էր Եվրոպայի հետ։
  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
    Հայ ազատատագրական ղեկավար ուժերը, ձեռնամուխ եղան Արևմտյան Հայաստանում ապստամբության պատրաստմանը և կռվող խմբերի, զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։
    Հնչակյանները նույնպես պատրաստվեցին ամպստամբությանը, կռվի և զինամթերքի կենտրոն ընտրել Կիլիկյան, որը ըստ ծրագրի ունի նպաստավոր աշխարհագրական դիրքը և ծովով կապված էր Եվրոպայի հետ։
  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:
  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին:»
  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/

Պատմություն 8-2 դասարան տնային աշխատանք 08․02․2023

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։
Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:
Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:
«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նման էին, երկու դեպքում էլ հայերը կարելի է ասել հաղթանակած: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը կարելի է ասել փրկվեցին կոտորածից: Երկու դեպքում էլ հայերը կարողացան հաղթահարել իրենց առջև դրված նպատակը:3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,   ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: Չեմ կարող ասել, որ ցեղասպանություն չի կատարվում: Ճիշտ է, մարդկանց չեն կոտորում, բայց աշխարհում այնքան է անարդարությունը շատացել, որ ցածր խավի մարդկանց այնքան են ճնշում, որ կարելի է ասել այդ մարդկանց քիչ-քիչ կոտորում են: Աղքատ, անտուն մարդիկ էլ այդ նույն վիճակում են, վատ կարգավիճակում են և գնալով ավելի են շատանում նման մարդիկ:4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:Ես փախած մազապուրծ հայի ժառանգ չեմ:5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:Մի քիչ դժվար է, քանի որ արդեն փոքրուց, թե մենք, թե իրենք գիտենք, որ մեր հարաբերությունները դեռ նախնիներից լավ չէ: Վստահ եմ, որ նրանց ծնողները նրանց պատմել, ներկայացրել են նախկինում տեղի ունեցածը ինչպես նրանք մտածում են: Կարծում եմ, եթե իմ հասակակիցները իմանան իրական եղելությունը, որ եղել է կոտորած, նրանք կհասկանան և կընդունեն Ցեղասպանությունը: Ի վերջո նրանք ոչ մի մեղք չունեն նախկինում կատարվածի համար, պարզապես պետք է հասկանալ, մտածել դրա մասին

  • Ծանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,  ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ոչինչ չէի փոխի, քանի որ այստեղ գրված են «Ցեղասպանություն» հասկացության տարբեր բացատրումներ։ Իմ կարծիքով 21-րդ դարում ցեղասպանություն կատարվում է, սակայն ոչ այն կարգի, որ ազգի բնաջնջում լինի, համեմատած քիչ և ոչ այնքան մեծ տարածքով։ Կատարվում է, քանի որ մարդու ագահությունը և անձնական շահը մնում է դարեդար, և դրանից տուժվում են միայն անմեղները, սակայն ես վստահ եմ, որ օրերից մի օր այդ ագահ և անձնաշահ մադրիկ իրենց արժանի պատասխանը կստանան։

  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

-+

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Ես հիմա ինչքան էլ կարողանամ սահամանակից պետության իմ հասակակցին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է և դա իր երկիրն է արել, դա ոչ մի արդյունք չի տա, քանի որ ամեն մեկը իր երկրին կպաշտպանի, պարզապես կառաջարկեի վերլուծել այդ ամենը և խորանալ այդ թեմայի մեջ, նրանք հիմա դա չեն անի, քանի որ դեռ փոքր ժամանակից նրանց մեջ կա, որ հայերը մեր թշնամիներն են և իրենց երկրում Ցեղասպանության թեմայով ոչ մի  բառը չի կարելի ասել։ Սակայն հենց այդ ամենը կարող է կասկածանք դառնալ յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ նրանք ինչ-որ բանից վախենում են, որ չեն թողնում որ երեխան ավելին մտածի այդ մասին։

Պատմություն 8-2 դասարան տնային աշխատանք 05.02.2023

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

    19-րդ դարի 70-80 ական թվականներին հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթացը, որն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց պարտիզանական շարժումը, որը ստացել էր հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները  վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

  • Հրայր Դժոխք
  • Հրայրի համոզմամբ՝ Հայաստանի ապագան հայը պետք է կերտի: XIX դարավերջին Հայաստանը բաժանված էր երեք տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև: Հայության ստվար հատվածը՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր: Եվ այստեղ ստեղծվեցին ազգային-ազատագրական պայքարի առանձին օջախներ: Ի հայտ եկան գործիչներ, որոնք հայությանը զինված պայքարի էին կոչում և զենքն առած՝ լեռներում պայքար էին մղում հանուն Հայաստանի ազատագրության: Արևմտյան Հայաստանում սկսվում էր ֆիդայական շարժման շրջանը: Առաջին հայ ֆիդայիներից էր Արմենակ Ղազարյանը, որ պատմությանը հայտնի է Հրայր Դժոխք անունով: Արմենակ Մամբրեի Ղազարյանը ծնվել է 1864 թ. Սասունի գավառի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում, քահանայի ընտանիքում: Տակավին մանուկ էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մշո դաշտի Ղզլաղաջ գյուղ, ուստի Հրայրը նախնական կրթությունը ստացել է նախ Տարոնի Ղըզլաղաջ գյուղի, ապա՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցներում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել Մշո Միացյալ ընկերության վարժարանում: Ուսման ընթացքում ազատագրական շարժման ապագա գործիչը բացառիկ ունակություններ է ցուցաբերել և ավարտելով վարժարանը` Տարոնի հայկական գյուղերում ուսուցչությամբ է զբաղվել: Գործի բերումով Հրայրը շատ էր շրջագայում Մշո գյուղերում, ինչը նրան հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու հայ աշխատավորության կյանքին:
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:


  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:


  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

    Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
    Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։
    1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։
    1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվե։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։
    Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։
    Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։
    Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։
    Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
    1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

    Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։
    1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։
    2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում,  Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:
    2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:

Համաշխարհային պատմություն 8-2 դասարան դասարանային աշխատանք 19․12․2022

մաս 1 վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշեն ծնվեց 1759թ. Մայիսի 31-ին: Նա ծնվել էր ծովայինների և առևտրականների ընտանիքում: Քանի որ նրա նախնիները եղել էին ծովայիններ, նրանք մտածում էին, որ նրանց ժառանգը նույպես ծովագնաց, առևտրական կամ նավապետ կդառնա: Բայց երբ նա մեծացավ, բոլորը հասկացան, որ այդ նիհար, բարձրահասակ և տգեղ տղան չի կարող նման ծանրության դիմանալ: Նա ամեն մի բանից սկսում էր լաց լինել: Երբ նա դպրոց էր գնում, շատ ջանասեր էր: Երբ նա մեծացավ, նրան առաջարկեցին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի պաշտոն: Նա դեռ քսան տարեկան էր, բայց կաթոլիկական դաստիրակությունը ամբողջ Ֆրանսիայում նրա պատասխանատվության տակ էր: Նա կրում էր քահանայական զգեստ և կուլակ: Ոչնչով չէր տարբերվում հոգևորականից: Եթե նա երդում տար, նրա պաշտոնը ավելի կբարձրացնեին, բայց նա չհամաձայնեց: Մինչև երեսուն տարեկան նա աշխատեց այդ պաշտոնում: Ֆուշեն շատ քաղաքներում դասավանդեց, բայց անցավ շատ աղքատ վիճակով: Այդ տասը տարվա ընթացքում Ժոզեֆ Ֆուշեն շատ բան սովորեց: Նա ապագա դիվանագետ էր: Երբեք նա չէր տխրում և չէր հուզվում: Երևի նրան իր աշխատանքը շատ էր դուր գալիս: Ռոբես Պիերը փաստաբան էր: Ժոզեֆ Ֆուշեը մտերմանում է նրա հետ: Նա որոշում է Ժոզեֆ Ֆուշեին ամուսնացնել և շեղել հոգևորական դառնալու մտքից: Բայց հարսանիքը այդպես էլ չի կայանում: Թե ինչու՞, այդպես էլ ոչ ոք չիմացավ: Նրանք սկսեցին միմյանց ատել: Ռոբես Պիերին հրավիրում են Ֆրանսիա դեպուտատի պաշտոնի համար: Նա պարտքով գումար է խնդրում Ժոզեֆ Ֆուշեից, որպեսզի հոգա ճանապարհի ծախսերը և իր համար գնի նոր կոստյում: Ժոզեֆ Ֆուշեն որոշեց, որ պետք է էլ ոչ ոքի չդասավանդի: Նա որոշեց քաղաքական քարոզներ կարդալ: Մի քանի շաբաթ հետո Ֆուշեի պաշտոնը բարձրացնում են: Նա որոշում է կնության վերցնել մի մեծահարուստ կույսի: Որոշում է իր թեկնածությունը դնել հետագա ընտրություններում: Մինչ հայտարարում էին, որ կազմակորպվում են ընտրություններ, նա արդեն իր նախագծերն է հայտարարում: Նա խոստանում է, որ կհոգա առևտրի և այլ բաների մասին: Եվ իրոք 1792թ. նա դառնում է կոնվենտի դեպուտատ

աղբյուր 1

https://karinablog.wordpress.com/2020/06/23/%d5%aa%d5%b8%d5%a6%d5%a5%d6%86-%d6%86%d5%b8%d6%82%d5%b7%d5%a5-%d5%b4%d5%a1%d5%bd-1-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

մաս 2 վերլուծություն

Ընտրությունների ժամանակ լրացավ Ժոզեֆ Ֆուշեի երեսուներկու տարին: Ֆուշեի արտաքին տեսքը շատ թերություններ ուներ: Նա միշտ թողնում էր հոգնած, հիվանդ, ուժասպառ եղած մարդու տպավորություն: Նրան նայելիս բոլորը մտածում են, որ նրա երակներում տաք և կարմիր արյուն չի հոսում: Նա երբեք սպորտով չի զբաղվել: Ֆուշեն ապրում է տարբեր թղթերով լի սենյակում: Նա գերազանցորեն տիրապետում է իր ուժերին, նույնիսկ ուղղում մյուսների սխալները: Ֆուշեն միշտ եղել է համբերատար: Նա, ով համբերել գիտի, կարող է հաղթել ամենաուժեղ թշնամուն: Ժոզեֆ Ֆուշեն շատ համեստ է թվում: Իր համեստությամբ բոլորին կարողանում է հաղթել և ամեն դժվարություն անցնել:

աղբյուր 2

https://karinablog.wordpress.com/2020/06/23/%d5%aa%d5%b8%d5%a6%d5%a5%d6%86-%d6%86%d5%b8%d6%82%d5%b7%d5%a5-%d5%b4%d5%a1%d5%bd-2-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս, նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ «Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի»։ Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»

աղբյուրhttps://grqaser.org/am/635/

Պատմություն 8-րդ դասարան տնային աշխատանք 02.12.2022

Առաջադրանք 2

Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
    Իհարկե Նապոլեոնյան դարաշրջանում նվաճումները, բարենորոգումները բոլոր ոլորտներում ավելի շատ էր, բայց հետնապոլեոնյան դարաշրջանում մարդիկ ավելի հանգիստ էին ու ավելի քիչ լարված, իսկ պետությունը ավելի հստակ էր:
  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
    Կարծում եմ ավելի բարենպաստ է բարենորոգումների ուղին, բայց դա կախված է երկրի րավիճակից շատ երկրներում որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը անհնար է անել բարեփոոումներ առանց հեղափոխության:
  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
    1814-1815 թթ․ Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Հենց այդ երկրները վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Մեծ հեղափոխությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։ Ընդունված որոշումներն իրագործելու համար ստեղծվեց եվրոպական գահակալների «Սրբազան դաշինք», որտեղ գերիշխում էին՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան։ Համատեղ ջանքերով նրանք 1820–1830– ա կան թթ. ճնշեցին հեղափոխական շարժումներն Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում։
  • Europe_1815_map_en

Ֆիլմը դիտելուց հետո նոր տեղեկությունները շարադրիր  քսան նախադասության սահմաններում: «Վիեննայի կոնգրեսը»/տեսաֆիլմ/

«Վիեննայի վեհաժողովը և Թալեյրանը»

«Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»

Պատմություն 20.09.2022

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:
    Իսրայել Օրին հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։Նա փորձում էր ազատագրել Հայաստանը ներգրավվելով Եվրոպական երկրներին, բայց արդյունքում իրականացումի չհացավ և հանկարծամահ եղավ:
  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Պատմություն 8-րդ դասարան 19.09.2022

1.Համեմատել, համադրել Կիլիկյան  և Բագրատունյաց թագավորությունների աշխարհագրական դիրքը, առավելությունները։

2.Համեմատել Լեոն Երկրորդի և Գագիկ Առաջինի վարած քաղաքականությունը

ռազմական

տնտեսական

երկրի քաղաքական հզորությունը ամրապնդելու համար 

3.Համեմատել Կիլիկյան և Բագրատունյաց թագավորությունների անկումը

4.Ամփոփել 5-10 նախադասությամբ, գրել եզրակացություն ։