Հայոց լեզու 9-րդ տնային լրացուցիչ 30.11.2023

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք

1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

ժխտական – ո՛չ, չէ՛
երկբայական – գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե,
միգուցե, մի՞թե, արդյոք
զգացական – բարեբախտաբար, երանի, ցավոք
սաստկական – նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
սահմանափակման – գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն
ցուցական – ահա, ահավասիկ
կամային – հապա, մի
զիջական – ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այսուհանդերձ, այնուամենայնիվ

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

սակայն – համադասական շաղկապ, մենադիր
բոլոր – որոշյալ դերանուն, ուղղական հոլով
իրենց – անձնական դերանուն, սեռական հոլով
դժվար – հարաբերական ածական
մտքերի – գոյական, հոգնակի թիվ, սեռական հոլով
հետ – կապ, հետադրություն

Գրականություն 9-րդ տնային լրացուցիչ 28.11.2023

«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։

Մարդը և իր կինը վերաբերվում էին իրենցից թույլի հետ, ինչպես ուզում էին, ուղղակի բավականություն ստանալու համար կարծելով, որ չեն պատժվի։ Արդյունքում երկուսն էլ ստացան այն, ինչ տալիս էին կատուներին՝ մահ։

Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։

Կատուն եղել է տան բարօրության ու խաղաղության խորհրդանիշ, որը տունը պաշտպանում էր չար ուժերից։
Գերբագիտության մեջ կատուն անկախության խորհրդանիշն է

Գրականություն 9-րդ տնային լրացուցիչ 23.11.2023

«Շունն ու սրվակը» Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա՜հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Առաջադրանքներ

Ա. Դո՛ւրս գրեք քնարական հերոսի արած ընդհանրացումը: Ո՞րն է նրա փոխաբերական իմաստը:

Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Ասվում է նրա մասին, որ հասարակությունը հաճախ չի ընդունուվում նորը

Բ. Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ: Հիմնավորե՛ք:

Այո, որովհետև հասարակությունը միշտ խիստ է նորի հետ և չի ընդունում, նամանավանդ մեր երկրում, ես դրա հետ դեմ եմ, ամենինչ ունի տեղը որ լինի և գոյություն ունենա

Հայոց լեզու 9-րդ տնային լրացուցիչ 22.11.2023

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեևսակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։

Ստորադասական – եթե, և, թեև, որովհետև, որպեսզի, քանզի։
Համադասական – բայց, սակայն, նաև

 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես քեզ կոգնեմ, եթե դուել ինձ օգնես։

Ես վազում եմ, որովհետև ուշանում եմ դասից։

Ես ազատ ժամանակ ունեի, սակայն այն սխալ օգտագօրծեցի։

Քույրիկս մուլտ էր նայում, իսկ ես դաս էի սովորում։

Ես դասերս վերջացրեցի, և մայրիկս որոշեց ինձ տանի զբոսանքի։

3. Ձևաբանական վերլուծության ենթարկել հետևյալ նախադասությունները՝ յուրաքնաչյուր բառի համար գրելով դրա ձևաբանական հատկանիշները։

Օրինակ՝ փակեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։

Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

հանկարծ – ձևի մակբայ
տեսավ – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ
նրան – անձնական դերանուն, տրական հոլով
ցնցվեց – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ
ոստյուն – գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով
արեց – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ
դեպի – կապ, նախադրություն
ետ – տեղի մակբայ
բայց – շաղկապ, մենադիր, համադասական
մի – ցուցական դերանուն
կրակված – անդեմ բայ, հարակատար
ձեռք – գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով
փակեց – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ
հնձանի – գոյական, եզակի թիվ, սեռական հոլով
դռնակը – գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

Աշխարհագրություն լրացուցիչ թեմա 7 21․11․2023

Թեմա 7՝ 21․11․23-ի համար

ՀՀ ջրագրությունը, լճերը․ Սևանա լիճ

Դասանյութը էջ 61-ում

Առաջադրանք, որը ներկայացնելու եք դասարանում

  • uncheckedկարդալ դասանյութը
  • uncheckedքարտեզի վրա կարողանալ ցույց տալ ՀՀ լճերը

Առաջադրանք, որ պետք է կատարել word ֆայլում և ներկայացնել դասարանում

  • uncheckedթվարկել ՀՀ լճերը ըստ ծագման և ցույց տալ քարտեզի վրա

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3,5 կմ է, լայնությունը՝ 1,5-2 կմ, մակերեսը՝ 5,3 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ: Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1,5 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ, մակերեսը՝ 1,6 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում:

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից3202 մ է, մակերեսը 10 հա, ծավալը1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը 22 մ:

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսըշուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը 7 մ:

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:

Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի  մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը1,6 մ, ծավալը 3 մլն խմ:

  • uncheckedներկայացնել Սևանա լիճը և դրա կարևորությունը Հայաստանի համար, հիմնախնդիրները

Սևանա լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

  • uncheckedՀՀ ջրամբարները, դրանց օգտագործման կարևորությունը

Հարցեր Հայկական լեռնաշխարհ և ՀՀ բնությունը թեմաներիցզ, որոնք ամեն դասի լինելու են

  1. Քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի լճերը
  2. Քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի գետերը և ասել,թե որ ավազանին են պատկանում
  3. Ցույց տալ Հայկական լեռնաշխարհի հրաբուխները, բարձր գագաթները
  4. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ծալքաբեկորավոր լեռները, թվարկել գագաթները
  5. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հրաբխային լեռնավահանները, թվարկել գագաթները
  6. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ գետերը, իմանալ երկարությունները և նշել, թե որ ավազանին են պատկանում
  7. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ լճերը, նշել ինչպիսի ծագում ունեն
  8. Նկարագրել Սևանա լճի տնտեսական նշանակությունը ՀՀ համար

Հայոց լեզու 9-րդ տնային 21.11.2023

ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը)։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան


1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Գրականություն 9-րդ տնային լրացուցիչ 20.11.2023

Կարդա բանաստեղծությունը:

«Ավելի վատ» Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:

Այս բանաստեղծությունը սպիտակ բանատղեծություն է, քանի որ սպիտակ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Միևնույն ժամանակ, սպիտակ բանաստեղծությունը ունի որոշակի ձայնային կառուցվածք, այսինքն՝ այն ունի հստակ չափ

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Մարդը այս բանաստղեծության մեջ նկարագրված է շան տեսքով ով կարող է լինել թե մաքուր՝ բարի, երջանիկ և թե կեղտոտ՝ չար, լկտի: Եվ փաստացի մարդկանց կեղտոտ թե մաքուր լինելը որոշում են կյանքի դժվարությունները:

Հայոց լեզու 9-րդ տնային լրացուցիչ 17.11․2023

155. Ո՞ր շարքի բոլոր բառերն են՝
ա․ չափի մակբայներ.
1) գրեթե, մասամբ, վերուստ, քանիցս
2) իսկույն, կամաց, հաճախ, եռակի
3) ամենևին, լիուլի, դույզն–ինչ, լիովին
4) ընդամենը, իսպառ, մեկ–մեկ, դանդաղ

բ. տեղի մակբայներ.
1) այլուր, դեսուդեն, մեջտեղ, ի սկզբանե
2) ամենուր, դեմ դիմաց, դռնեդուռ, տեղ–տեղ
3) ուշիուշով, հիմնովին, ամբողջովին, իսպառ մարդա
4) ձեռքից ձեռք, դժվար, երկրեերկիր, նախ

156. Ո՞ր շարքում չկա՝
ա. ձևի մակբայ.
1) ներկայումս, հիմնիվեր, հետո, փոքր–ինչ մահարձ
2 ) միաձայն, մշտապես, բազմիցս, հոտնկայս
3) դեմ առ դեմ, այլուր, դարձյալ, վաղօրոք
4) դանդաղ, թեթևակի, գլխովին, շուտ–-շուտ

բ. ժամանակի մակբայ.
1) վաղը ևեթ, փոքր առ փոքր, առավելապես արայական
2) դեմ հանդիման, ներկայումս, թեթևակի
3) շատ, երիցս, ամբողջովին
4) ի վերջո, քաջաբար, հազիվ

Քուիզ 1

Քուիզ 2

Գրականություն 9-րդ տնային լրացուցիչ 16.11.2023

1․ Գրականագիտական բառարանից դուրս գրել 5 տերմին, սովորել։

Անապեստ-եռավանակ բանաստեղծության տեսակ: Հին հունական պոեզիայում այդպես էին կոչվում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։

Ակրոստիքոս-անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծության ձև, որի տողերի առաջին կամ երկրորդ տառերը, վերևից ներքև կարդալիս կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Ակնարկ-գրական ժանր, վավերագրական գրականության տեսակներից մեկը։

Այեդոս-Հին Հունաստանում թափառաշրջիկ երգիչներ, որոնք նվագել են լարավոր գործիքների վրա և հանպատրաստից Էպիկական երգեր հորինել աստվածների և հերոսների մասին։

Անախրոնիզմ-պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ՝ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն։

2․ Ընտրել որևէ տերմինին համապատասխան ստեղծագործություն, տեղադրել բլոգում, վերլուծել։

Ակրոստիքոս

Հայկն է քո արժանի որդին,
Արարատն է քո դարավոր ոգին,
Յուր զուլալ ջրերով անհանգիստ
Արաքս գետն է երգում քեզ օրոր:
Սարերով ես դու լի վեհանիստ:
Տներիդ երթիկն միշտ անդոր:
Ապրի՛ր դու հավե՜տ, լուսավո՜ր,
Նաիրյան մեր երկիր զորավոր…

Գրականագիտական բառարան