Հայոց լեզու 9-րդ տնային լրացուցիչ 29.09.2023

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:


Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:  3Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: ՈւշադրությունԱծականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույնածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Առաջադրանքներ

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։

Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։

Նկար-(գեղեցիկ, մեծ, տգեղ), այգի-(մեծ, փոքր, ծաղկաշատ), ծաղիկ-(կարմիր, մեծ, փոքր), գիրք-(բովանդակալի, նկարներով, փոքր), գորգ-(նախշազարթ, բարակ, հաստ)։

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:

Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտորտխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։

Ես գտնվում եմ Հայաստանի ամենաբարձր շինության մեկում:

Սա ամենաթունդ գինին է:

Սևանա լճի ջուրը շատ պղտոր է:

Աղջիկը ավելի է տխուր այդ լուրը լսելիս:

Այս մարդը ստացավ ամենացածր պաշտոնը քաղաքապետրանում:

Այս մարդը ամենաժլատն է երբևիցե ես տեսել եմ:

Ես շատ եմ ուրախացել այս նվերից:

Անցած տարվա ձմերուկներ ահագին քաղցր են:

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյաբարեգութդաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աշոտ-ճաշ
Դժվարին-պահ
Հոգատար-տատիկ
Պողպատե-կաթսա
Գործունյա-աշխատող
Բարեգութ-մարդիկ
Դաժան-երևույթներ
Փայտե-մուրճ
Թղթե-տետր

Հայոց լեզու տնային լրացուցիչ 28.09.2023

Ածական

acakan22.png

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երազուն, հստակ, տաք, ջինջ, խենթ, ուրախ, դալար, ծիծաղի, մութ, օձագալար:

Նա ցանկանում է միշտ տեսնել այդ ուրախ ժպիտը:

Վերջապես եկավ մութ գիշերը:

Բոլոր երեխաները ցանկանում էին, որ շուտ գա տաք ամառը:

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Գրականություն 9-րդ դասարան տնային 27․09․2023

Հետազոտական աշխատանք՝

Համացանցում փնտրել Վահագն Դավթյանի՝ հայրենիքի մասին բանաստեղծություններ, ուսումնասիրել, ընտրել մի քանիսը, ձայնագրել, տեղադրել բլոգում և պատճառաբանել ընտրությունը՝ վերլուծելով այն։

Ձեր նախընտրությամբ որևէ մեկը սովորե՛ք անգիր։

Երկիր
Երկի՛ր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր,
Երկի՛ր, սեզի սոսափ ու կապույտի սահանք,
Աստծուն խոյահարող լեռան քարե եղջյուր
Ու զղջացող վիհի քարե ապաշխարանք:
Երկի՛ր, ձյունահողմի ճերմակ ու ձիգ գանգատ
Եվ անդունդներն ընկած մրրիկների հարցում,
Երկիր, քարափն ի վար ջրի կապույտ զանգակ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։
Երկի՛ր, պղնձի ճիչ, որձաքարի հառաչ
Եվ խաչքարին խաչված գեղեցկության աղերս,
Երկի՛ր, արեգակի ու անհունի առաջ
Դու ծնկածալ աղոթք, վեր խոյացող դու ծես։
Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ
Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք
Ես՝ քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք:

Այն ընտրել եմ, քանի որ հեղինակի խոսքերը շատ հավանեցի, շատ համոզիչ է գրել։ Դուր եկավ նաև, որ հանգերը  չէին համընկնում շատ, բայց ներկայացնելու ոճը շատ լավն էր:

Բանաստեղծությունը սկսվում է տարբեր բնական տարրերի պատկերմամբ՝ հող, ժայռեր, ջուր և ձյուն: Այս տարրերը նկարագրված են վառ կերպով՝ ընդգծելով նրանց ուժն ու գեղեցկությունը: Բանաստեղծության ողջ ընթացքում երկիրը անձնավորված է և ուղղակիորեն հասցեագրված: Այն նկարագրվում է տարբեր ձևերով՝ գեղեցկության և աղոթքի վայր լինելուց մինչև տառապանքի և ապաշխարության աղբյուր: Երկիրը ներկայացվում է որպես սնուցող և ահռելի:

Քանի հազար տարի
Քանի հազար տարի,
Քանի հազար տարի
Կարծրությունը ճեղքել
Այս բիրտ որձաքարի,
Դու շնչել ես իբրև
Ցայգածաղիկ…
Քանի հազար տարի,
Քանի հազար տարի
Մրրիկների մեջ ցուրտ
Ու հողմերում վայրի
Անրջել ես իբրև
Ցայգածաղիկ…
Իմ հայրենի, իմ հող,
Ապառաժին կպած
Եվ շուրթերդ՝ կապույտ
Արշալույսին հպած՝
Արշալույսով շնչող
Ցայգածաղիկ…

«Քանի հազար տարի» կրկնվող արտահայտությունն ընդգծում է ժամանակի և տոկունության գաղափարը: Այն հուշում է, որ ծաղիկը գոյություն ունի վաղուց՝ դիմանալով տարբեր դժվարությունների։
Բանաստեղծությունը նկարագրում է ցայգածաղիկը որպես «մրրիկների մեջ ցուրտ» և «հողմերի մեջ վայրի»: Այս պատկերները փոխանցում են այն միտքը, որ ծաղիկը դիմակայել և վերապրել է բնության դաժանությունները։
«Իմ հայրենի, իմ հող» բառի հիշատակումը հուշում է ուժեղ զգացմունքային կապ մի վայրի հետ: «և շուրթերդ կապույտ» արտահայտությունը կարող է խորհրդանշել երկրի խոցելիությունը կամ տառապանքը:

Աշխարհագրություն 9-րդ թեմա 1 տնային լրացուցիչ 27.09.2023

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված Հայկական լեռնաշխարհի ժամանակակից բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերվող գծապատկերից.
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին

    (1800 մ) այն +12 աստիճան է:
  • Աչքասարի, Արագածի և Սաբալանի համար նույնպես հաշվել
    ?

Անգլերեն 9-րդ դասարան տնային 26.09.2023

  1. 90 minutes
  2. three referees on the court at all times
  3. six players
  4. every four year
  5. of 42.195 km (26 mi 385 yd)
  6. 18 holes
  7. one mile
  1. Armenia men’s national football team
  2. Football, Ice hockey, Basketball, Rugby union
  3. They play stadium, sports hall, etc.
  4. a-Ian Porterfield
    b-Varazdat Haroyan
    c-Henrikh Mkhitaryan
  5. 78,000 spectators
  6. when an Armenian player, Taron Voskanyan, was injured

?

Writing My favorite sport, sports club in our school.

My favorite sport is swimming, tennis, shooting and golf.
I have medals of karate, swimming and expo
In our school sports, I like tennis and shooting. Now I choose my sport shooting I like it.

Ֆիզիկա 9-րդ լրացուցիչ 25-29․09․23

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:

Ջերմային

_elektrik_devresi_herodevyapilir_7-20140117-170926.gif

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

Հոսանք կառաջանա

image004.jpg

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:

1422870101_3c88da41c435292bb58bfd3e542ba43d0e1afdc3_726.jpg

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։

1․ Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում

Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնից մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ: Մետաղներում ազատ լիցքակիրներից են էլեկտրոնները, որոնք պոկվել են ատոմներից: Իսկ էլեկտրոլիտներում դրանք դրական և բացասական իոններն են

2․ Ի՞նչ է էլեկտրական հոսանքը

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք

3․ Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև

Մետաքսե թելից կախել ենք լիցքավորված փոքրիկ գնդիկ և այն տեղադրել ենք լիցքավորված գնդի էլեկտրական դաշտում: Հետո մեկուսիչ թելից կախված գնդիկը մոտեցնում ենք լիցքավորված գնդիկին և կնկատենք, որ որքան գնդիկը մոտ է լիցքավորված մյուս գնդին, այնքան մեծ ուժով է ազդում գնդի էլեկտրական դաշտը, այսինքն լիցքավորված մարմնի մոտ էլեկտրական դաշտը ավելի ուժեղ է քան հեռվից

4․ Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը

Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ

5․ Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը

Էլեկտրական հոսանքը ստեղծում է դրական և բացասական իոնների ուղղորդված շարժմամբ, այսինքն առաջին իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ երկրորդ իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ հակառակ

Հայոց լեզու 9-րդ դասարան տնային 22.09.2023

Հոմանիշ և հականիշ բառեր

Վիկտորինա, հոմանիշներ։

Գտնել հոմանշային բառերը, վիկտորինա։ Արդյունքը screenshot-ի տեսքով տեղադրել բլոգում։

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, դյութիչ-հմայիչ, ծավի-Բիլ, ստերջ-Անպտուղ, խոնավ-տամուկ, դժվար-խրթին, հավաքել-Ժողովել, գովել-դրվատել, դատարկել-պարպել

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
գագաթ-ստորոտ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
ողորկ-խորդուբորդ
համարձակ-երկչոտ
տգետ-ուսյալ
թանձր-նոսեր
անբասիր-արատավոր
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Ով չի սովորում ինքը տգետ է իսկ ով սովորում է ինքը գիտուն է
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
տմարդի նշանակում է անշնորհակալ, ապերախտ իսկ մարդկայինը նշանակում է գոհ լինել ամեն ինչից
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
վախկոտ լինելը լավ բան է, անվախ լինել ոչմիբանից չվախենալը լավ չի, որովհետև մարդը բան չի զգա
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Ամենինչը վճարովի է, լինում են անվճար բաներ անվճար նշանակում է հյուրասիրում են կամ նվիրել ձրի
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Մարդկանց լինում է հաճելի երբ սիրում են, մարդկանց լինում է տհաճ երբ խբում
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Հասուն մարդկանց կարելի է կոֆե խմել, բայց տհաճ մարդկանց չիկարելի

Գրականություն 9-րդ դասարան տնային 23.09.2023

Պատերազմ է հայտարարվել:Վիլյամ Սարոյան

  1. Կարդա’ պատմվածքը։
  2. Ի՞նչ է պատերազմը, փորձիր գտնել համացանցում, բառարանում։

    ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազդեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:

    հակառակորդի ամբողջ տարածքի լիարժեք հետախուզություն,

    հակառակորդի ամբողջ տարածքի վրա հարվածներ հասցնելու հնարավորություն, հիմնականում ՕՀՄ-ներով,

    հակառակորդի ամբողջ տարածքի նկատմամբ տեղեկատվահոգեբանական օպերացիաների իրականացման հնարավորություն,

    հակառակորդի ամբողջ տարածքում թեկուզ մասնակի հատուկ օպերացիաների իրականացում։
  3. Գրի’ր քո մտքերը պատերազմի մասին։
    Պատերազմը շատ վատ բան է։ Պատերազմում մարդիկ են զոհվում, որ թույլ չտան թշնամիներին մտնեն մեր երկիր։
  4. Վերլուծի’ր պատմվածքը։ Ի՞նչ մտքեր և զգացումներ առաջացրեց։
    Հեղինակը գնում է սափրչատուն և հանդիպում է փոքրիկ տղուն, որը ասում է պատերազմ է եվրոպայում։ Հեղինակը ուզում էր խոսել տղու հետ միքանի հարցեր տվեց և սափրիչը բարկացավ, վռնդեց տղուն։ Սարփիչը ասաց ինչու ես խոսում այս տղու հետ:

Անգլերեն 9-րդ դասարան homework 21.09.2023

a. 1) Do you ever send text messages?
2) When was the last time you we
3)

b. 1) How often do you do exercise?
2) Who wrote Crime and Punishment?
3) Could you tell me how much this book costs?
4) What happened at the end of the film?
5) Did you enjoy your trip to Paris last weekend?
6) What kind of music does Tim usually listen to?
7) Who stole Mia’s handbag?
8) Do you know when the swimming pool opens?
9) Where are you meeting your boyfriend tonight?
10) Can you remember where she lives?