Գրականություն 8-րդ դասարան 03․10․2022

Տնային աշխատանք

Կոմիտասյան օրեր

1. Դիտել տեսանյութը։

2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։ 

ՍԻՐԱՀԱՍԿ
Ո՜վ
է տեսել ծովի ծավալ
Հովի թավալ.
Կամ՝ արտերում հասկի տալիք
Ոսկի ալիք

Կոմիտասը արտի մասին էր նկարագրում, որտեղ ուժեղ քամի էր

3. Պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ՝ ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը։ 

https://youtu.be/EeAdKGup2bs

Գրականություն 8-րդ 28.09.2022

Տնային աշխատանք

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքը այն էր, նա տառապում էր իր վատ շալվարի պատճառով և երբ նոր շալվար գնեց և գնաց դպրոց, պարզվեց, որ այդ շալվարը արդեն նորաձև չէր և նա ծիծաղելի տեսք ուներ և այս տառապանքն է պատճառը, որ նա դարձել է մեծ փիլիսոփա։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

Այս առանձնացրել եմ , որովհետև նա այդ դժվար կյանքի մեջ վերջում լուսավոր բան է գտել։

Գրականություն 08.09.2022

Քննարկում՝ Վարժեցնող Օսին։ 

1. Ո՞րն է այս պատմվածքի արժանիքը, կարդա՛ տարբերակները և քննարկիր։ 

Ա․ Պատմվածքը հեշտ էր ընթերցվում և զվարճալի էր։ 

Բ․ Պատմվածքում ներկայացված էր մարդու և թռչունի ընկերությունը, բարեկամությունը։ 

Գ․ Պատմվածքը մարդկային նրբանկատ փոխհարաբերությունների արտացոլումն էր։ 

Դ․ Պատմվածքը չափազնացված չէր և կարող էր իրական պատմություն լինել։ 

2. Ներկայացրո՛ւ Օսիին Ա․ իր տեսանկյունից, Բ․ ընկերների տեսանկյունից, Գ․ տնօրենի և ուսուցչի տեսանկյունից։ 

3. Ինչո՞ւ Օսիի և իր հավի ելույթը համարվեց հաջողված, ինչո՞ւ կարող էր հաջողված չհամարվել։ 

Կարդա՛ ,,Փոքրիկ քայլերի արվեստը,, ստեղծագործությունը՝ գրավոր ներկայացնելով առաջադրանքը։ 

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:

Այն խորհուրդները, որ ինձ տվել են իմ ծնողներին․

Պետք է հարգել քեզ և քո շրջապատին և հարգանքով վերաբերվել։

Արնհրաժեշտ նպատակներին հասնելու համար միշտ առաջ շարժվել և հստակ իմանալ անելիքդ։

Ժամանակը ճիշտ օգտագործել և այն անիմաստ չվատնել ։

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:

Պետք է քո կատարած արարքները միշտ վերհիշել և հասկանալ արդյոք ճիշտ էր քո կատարած արարքը։

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Մի ձգտիր դուր գալ ամենքին-Մի արարք կամ գործ, որ անում ես դու քեզանից պետք է գոհ լինես, այլ ոչ թե դիմացինը գոհ լինի, դու քեզ համար ես անում ամեն բան, այլ ոչ թե դիմացինի։

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

Առողջ միտք ունենալ։

Գրականություն 11.05.2022

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
պատրանք բացատրություն-Անիրական երազանք՝ տենչ, սուտ բան, խաբեություն
պատրանք հոմանիշ-խաբեություն
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
գուսան-Ժողովրդական երաժիշտ, որ հեղինակում է երգեր ու նվագում կամ երգում, աշուղ:
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:

Մի գուսանի մասին է, որը շրջում էր աշխարհից-աշխարհ և հետաքրքիր պատմություներ էր պատում և ջերմացնում բոլորի սրտերը, երբ մի օր նա թափառում էր հողմ բարձրացավ և նա ընկավ մշուշի մեջ և տեսավ մի խրճիթ երբ գիշեր էր այնտեղ գիշերեց երբ արթնացավ տեսավ, որ խարույկի փոխարեն հրեղեն կատու էր։ Ես ենթադրում եմ, որ այդ թափառականը մահացել էր։
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Պատրանքը ուղղակի երազ է և երազկոտություն և դա շատ լավ է, որ մարդիկ երազկոտ լինեն։

Գրականություն 27.04.2022

Տնային աշխատանք

Կարդա՛ Օ Հենրիի ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը,, ստեղծագործությունը։

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր մտորումները։ 

Այս պատմվածքը հետաքրքիր էր և ծիծաղալի։ Ես պատմվածքից հասկացա, որ մարդկություն, ընկերական շփումը քան նյութական իրերը։ Օրինակ՝ գումարը ինչպես ասում էր տեքստում թանկարժեք իրերը և այլն։ Կզն մարդիկ, որ այս կարծիքով հետ համաձայն չեն։ Կան մարդիկ էլ, ովքեր իրենց ամբողջ ունեցվածքը վաճառում են, որպեսզի գումար ունենան։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ անգամ սերն են վաճառում գումարի համար։ Իմ կարծիքով այս պատմվածքը ինչ-որ դեպքի վրա է գրված և մի փոքր փոփոխված է։

Գրականություն 25.04.2022

Տնային աշխատանք 

Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները 

Ջրի կաթիլը

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:


Բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Անանուն կախարդի անհրաժեշտությունը այն էր, որ հենց նա նկատեց այդ աննդատ իրար ցավ պատչառող իջնող ջրի կաթիլներին: Ջրի կաթիլները միմիանց հանդեպ չարությամբ էին լցված: Մարդիկ և ջրի կաթիլները նույն հատկանիշները ունեն: Ջրի կաթիլները անդատ ցավացնում էին միմիանց առիթև բաց չթողնելով:

Գրականություն 20.04.2022

Տնային աշխատանք

Կարդա՛ և առանձնացրո՛ւ Սահյանի՝ բնության թեմայով գրված բանաստեղծությունները։ 

Գրավոր առաջադրանք։ Բնությունը Սահյանի պոեզիայում. ինչպե՞ս է նկարագրել, ի՞նչ առանձնահատկություններ ես նկատում, ներկայացրու հատվածներ, ինչպե՞ս ես զգում Սահյանի բնությունը, այլ….

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

այս բանաստեղծությունում սահյանը նկարագրում է վայրիի բնության աշունը

Նա բնության մեջ փնտրում էր մարդուն:
Ինչ տեսակ մարդիկ էին,
Փորձ արեցի, փորձս չտեսան:
Ծոցիս մեջ աստղեր կային։

Այս բանաստեղծությունում Սահյանը ցանկանում է ասել, որ մարդը բնության մի մասնիկն է

Կարդա՛ Սահյանի որդու հուշերը ։ 

Գրականություն 13.04.2022

Տնային աշխատանք 

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը։ 

1.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու 

պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Հեծանիվը գողացել էր, որ թերթ վաճառեր։ Սակայն դա նրան թույլ չեր տալիս, որ ուրիշի հեծանիվը գողանա։ Դա վատ արարք է։

2.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը 

համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

Քանի որ գրեքե մեկ տարի իր մոտ էր և գումար էր ծաղսել այն նորոգելու համար նա կարծում էր, որ հեծանիվը իրեն է

3.Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): 

Իրավունք ունե՞ր զայրանալու:

Կա տարբերություն, որովհետև Այքը վերանորոգում էր հեծանիվը և օգտագործում էր այն իսկ իրենից գողացողը փչացրել էր հեծանիվը և վաճառել էր մասերը

Իրանվունք ուներ զայրանալու, որովհետև նա չաչարվել նորոգել էր, իսկ իրենից գողացողը քանդել ու փչացրել էր հեծանիվը