Աշխարհագրություն 9-րդ լրացուցիչ Թեմա 9 25-26․12․2023

ՀՀ բնակչության ազգային կազմը և աշխատանքային ռեսուրսները, ՀՀ բնակչության տեղաբաշխումը.տարաբնակեցում

  1. Գրել բնակչության կազմ, աշխատանքային ռեսուրսներ հասկացությունների բացատրությունը

    Բնակչության տարիքային կազմը բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։ Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։
  2. Բերել օրինակներ  ՀՀ-ում ազգային կազմի առանձնահատկություններից

    Օրինակ Հայաստանը ՀԽՍՀՄ ի ժամանակ ազգային կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ 1979 թվականին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %,1987  թվականին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 % ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։
  3. Բացատրել աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակիչների տարբերությունը

    Աշխատանքային ռեսուրս է համարվում բնակչության այն մասը, որը կարող է աշխատանքային գործնեություն ծավալել և դրանով իսկ դառնալ հասարակության արտադրող կան ուժերի ակտիվ տարրը: Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչությանընդհանուր քանակով և տարիքային կազմով: Իսկ Տնտեսապես ակտիվ է կոչվում բնակչո թյան այնմասը, որն ունի սեփական եկամուտ: Դրանք բոլոր աշխատողներնեն ևաշխատանք փնտրող գործազուրկները:
  4. Ներկայացնել ՀՀ-ում կրթական մակարդակի որակը

    ՀՀ ում կրթական մակարդակը համաեմատած այլ երկրների կրթական համակարգի հետ , ՀՀ ի կրթական համակարգը շատ բարդ է և հնացած, իսկ այլ երկրներում կրթական մակարդակը ավելի որակյալ է որովհետ, որովհետև ուրիշ երկրներում կրթական համակարգը ավելի ժամանակակից է ու ավելի պարզ, ողջ ծրագիրը նրանք անցնում են 12 տարվա ընթացքում իսկ ՀՀ ում ամբողջ ուսումնական նյութը անցնում են 9 տարում և 10, 11, 12րդ դասարաններում ոչինչ չեն անում, ելնելով այս ամենից, պետք է ՀՀ ում ամբողջովին փոխել ուսումնական մակարդակը, կամ կրճատել ուսման տարիները կամել հեշտացնել ծրագիրը։
  5. Կազմել դիագրամ՝ նշելով Հայաստանի ազգային կազմը
  6. Համացանցից գտնել տեղեկություններ, թե հայաստանը կրթական մակարդակով աշխարհում որերոդ տեղում է 

Լրացուցիչ  առաջադրանք

  1. Ըստ ազգային կազմի միատարությանը Հայստանը համեմատել հարևան երկրների հետ

    ՀՀ-ում ինչպես նաև նրա հարևան երկրներում գոյություն ունեն տարբեր ազգոերի մարդիկ։
  2. Բացատրել՝ինչով է պայմանավորված Հայաստանում կրթական բարձր մակարդակը, համեմատել հարևան երկրների հետ, բերել կոնկրետ օրինակներ

    ՀՀ կրթական մակարդակը համաեմատած այլ երկրների կրթական համակարգի հետ , ՀՀ ի կրթական համակարգը շատ բարդ է և հնացած, իսկ այլ երկրներում կրթական մակարդակը ավելի որակյալ է որովհետ, որովհետև մեր հարըան երկրներում, օրինակ Վրաստանում և պարսկաստանում կրթական համակարգը ավելի ժամանակակից է ու ավելի պարզ, և ավելի թեթև է քան մեզ մոտ
  3. Ներկայացնել ՀՀ սեռատարիքային բուրգը՝համեմատել Ֆրանսիայի և Սուդանի բուրգերի հետ:

Կարող եք օգտվել էլեկտրոնային դասագրքից նույնպես.էջ 5,դաս 29

Բացատրել Հայաստանում բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները

Համեմատել այլ երկրների և տարածաշրջանների հետ

Քարտեզի օգնությամբ ցույց տալ առավել խտաբնակ շրջանները,բացատրել պատճառները

Բացատրել գոյւղական և քաղաքային բնակավայրերի տարբերությունը, առանձնացման սկզբունքները,  ուրբանիզացման մակարդակի առանձնահատկությունները

Բնակչության խտությունը բնութագրում է որոշակի տարածքում բնակչության միջինացված բաշխումն ըստ տարածքի միավոր մակերեսի, ապա տարաբնակեցում արտահայտում է նույն այդ տարածքի սահմաններում բնակչության բաշխումն ու վերաբաշխումն ըստ բնակավայրերի տեսակների գյուղ, քաղաք և համակարգերի ցանցերի։ Առաջնորդվելով բնակավայրերի պարզ  դասակարգմամբ՝ կարելի է տարանջատել երկու հիմնական խումբ գյուղեր և քաղաքներ, ինչի համաձայն էլ՝ միմյանցի տարբերակել գյուղական տարաբնակեցումը, և քաղաքային տարաբնակեցումը։  Բնակավայրերի ցանցի խտությունը, բնակավայրերի չափերն ու տեղաբաշխման համայնապատկերը էապես կախված են տվյալ երկրի բնական պայմաններից, բնական պաշարներից ռեսուրսների, հասարակական արտադրության կառուցվածքից, տեղաբաշխման առանձնահատկություններից և մասնագիտացումից, արտադրողական ուժերի զարգացման և կրթական մակարդակներից, հաղորդակցության ուղիների ցանցի խտությունից և որակից։

Առաջադրանք 

  1. Կազմել ՀՀ քաղաքների և գյուղերի թվաքանակի և տեղաբաշխաման աղյուսակ

    Բնակչության խտություն մարդ։ Բնակչության խտության ցուցանիշները ժամանակի ընթացքում անվերապահորեն փոփոխվում են։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում բնակրության միջին խտություն 1828թ․ կազմում էր 3-4 մարդ/քառ․ կմ, 1913թ․` 35 մարդ/քառ․ կմ, 1979թ․՝ 105 մարդ/քառ․ կմ, իսկ այժմ՝ 112-115 մարդ/քառ․ կմ։
  2. Ստեղծել ցուցադրական նյութ մեկ քաղաքի և գյուղի մասին

    Հայաստանի  հանրապետության գյուղերի առանձնահատկություններ բնակրության շուրջ 75%-ն ապրում է միջին մեծությամբ 1001-3000 բնակիչ և խոշոր 3001-ից աբելի բնակիչ գյուղերում, իսկ 14 գյուղ կա, որոնցից յուրաքանչյուրում ապրում է ավելի քան 5000 բնակիչ։ Խոշոր գյուղերի գերակշռող մասը գտնվում է Արարատյան դաշտում, Գեղարքունիքի, Լոռվա և Շիրակի մարզերում։ Առավել խոշոր գյուղերից են Վարդենիկը (Գեղարքունից), Ախուրյան (Շիրակ), Այնթապը (Արարատ), Օձունն ու Մերձավանը (Լոռի) և այլն  առանձնահատկությունների։

Աշխարհագրություն 9-րդ դասարան տնային 21․12․2023

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
  • Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված Հայկական լեռնաշխարհի ժամանակակից բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերվող գծապատկերից.
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները
    Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհ) պայմանականորեն կարելի է բաժանել լեռնագրական երեք միավորի.
    ա) Ներքին Տավրոսի լեռնա­յին համակարգ
    բ) Հայկական հրաբխային բարձրավանդակ
    գ) միջլեռնային գոգավորու­թյուններՆերքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով։ Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք։Մասիսները Հայկական Պարի մաս չեն կազմում, այլ առանձին հանգած հրաբուխներ են: Ներքին Տավրոսի համակարգին են պատկանում նաև Այծպտկունքի և Մնձուրի լեռնաշղթաները:

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12 աստիճան է:
    Լուծում
    1. 4440-1800=2640
    2. 1000 մ – 60
    3. 2640 մ – X
    4. X=2640*6:1000=15,84
    5. 12-15,84=-3,840
  • Աչքասարի, Արագածի և Սաբալանի համար նույնպես հաշվել
    ?

Բնագիտության և Աշխարհագրության ֆլեշմոբ լրացուցիչ 2023

1. Այդ պետության անվանման ծագումը շատերը կապում են այդտեղ աճող ծառատեսակի, իսկ մյուսները՝ այդտեղ առատ մետաղի պատճառով։

Բրազիլիա

2. 1526 թվականին իսպանացի Սևոստյան Կաբոտը, տեսնելով տեղի բնակիչների մոտ շատ արծաթյա իրեր, որոշեց, որ այս երկիրը հարուստ է արծաթով և նրան անվանեց «Արծաթի երկիր»։ Ո՞ր երկրի մասին է խոսքը։

Արգենտինա

3. Այդ նեղուցը միացնում  է երկու ծով, երկու օվկիանոս և բաժանում երկու թերակղզի, երկու մայրցամաք, երկու աշխարհամաս և երկու պետություն։ Ո՞ր նեղուցի մասին է խոսքը։

Բերինգի նեղուց

4. Իսլանդական կատակ։ -Մեր երկում ամենացուրտը․․․մեր երկրի անունն է(«սառցե երկիր»):

Ավարտեք իսլանդական կատակը։

5. Այդ ամվանումով կա անապատ և գետ Ավստրալիայում, ջրվեժ՝ Աֆրիկայում և լեռնային գոտի՝  Անտարկտիդայում։

Վիկտորիա

Աշխարհագրություն 9-րդ տնային լրացուցիչ Թեմա 8 12․12․2023

Դասանյութ

Առաջադրանքներ դասարանի համար։Կարդալ դասագրքի նյութը և դասարանում կարողանալ դասից պատասխանել հետևյալ հարցերին

1․ Որքա՞ն է  ՀՀ բնակչությունը։

3,046,100

2․ Որքան է  հայերի թիվն ամբողջ աշխարհում, թվարկեք ըստ երկրների և թվի

Տարբեր գնահատականներով, աշխարհում հայերի ընդհանուր թիվը կազմում է 7-ից 9 միլիոն մարդ:

Երկիր/ՏարածքՀայեր
(վերջին պաշտոնական)
Հայեր
(ցածր նախահաշիվ)
Հայեր
(բարձր նախահաշիվ)
Հայաստանում ծնվածներ
(անկախ ազգությունից)
ՀՀ քաղաքացիներ
(անկախ ազգությունից)
 Հայաստան2,961,801 (2011 մարդահամար)[10]2,700,000[Ն 1]3,000,000[12]2,821,026 (2011)[13]2,995,964 (2011)[14]
 Ռուսաստան1,182,388 (2010 մարդահամար)[15]1,700,000[16]2,500,000[17][18]511,150 (2010)[19]491,767 (2019)[20]
 ԱՄՆ485,970 (2017)[21]500,000[22]1,500,000[23][24]90,946 (2017)[25]26,611 (2017)[26]
 ՖրանսիաՉկա տվյալ300,000[27][28]600,000[29][30][31]28,108 (2014)[25]22,054 (2014)[26]
 Վրաստան168,102 (2014 մարդահամար)[32]170,000[33]250,000[34]9,158 (2014)[35]3,784 (2014)[35]
 Արցախ[Ն 2]144,683 (2015 մարդահամար)[36]140,000[37]150,000[38][39]16,335 (2015)[40]144,599 (2015)[Ն 3]
 Ուկրաինա99,900 (2001 մարդահամար)[43]120,000[44]150,000[45]52,168 (2001)[46]
 Կանադա63,810 (2016 մարդահամար)[47]80,000[48][49]100,000[50]4,355 (2016)[51]2,120 (2016)[52]
 ԱրգենտինաՉկա տվյալ70,000[53][54][55]150,000[56]1,227 (2001)[57]
 ԼիբանանՉկա տվյալ53,000[58]80,000[59]25,000 (2020)[60]
 ԹուրքիաՉկա տվյալ50,000[58][61][62]70,000[63][64]1,580 (2018)[65]
 Աբխազիա41,875 (2016 estimate)[66]50,000[67]55,000[68]
 Ավստրալիա19,241 (2016 մարդահամար)[69]45,000[70][71]60,000[72]1,390 (2017)[25]
 Ուզբեկստան50,537 (1989 մարդահամար)[73]42,359[74]55,000[75]
 ԳերմանիաՉկա տվյալ40,000[76][77]60,000[78][79]9,000 (2015)[25]27,275 (2018)[80]
 ԻրանՉկա տվյալ40,000[58]90,000[81]
 Բուլղարիա6,552 (2011 մարդահամար)[82]30,000[83]50,000[84]1,629 (2018)[85]1,196 (2018)[86]
 Բելառուս8,512 (2009 մարդահամար)[87]30,000[88][89]35,000[90]1,622 (2009)[87]
 ՍիրիաՉկա տվյալ25,000[91]28,000[91]
 ՀունաստանՉկա տվյալ20,000[92]40,000[93][94]11,394 (2017)[25]5,317 (2017)[26]
 ԲրազիլիաՉկա տվյալ20,000[95][96]45,000[97][98]
 Թուրքմենստան31,829 (1989 մարդահամար)[73]20,000[99]30,000[100]
 Մեծ ԲրիտանիաՉկա տվյալ18,000[101][102]30,000[103]1,720 (2013)[104]
 Ղազախստան13,776 (2009 մարդահամար)[105]15,000[106]25,000[107][108]993 (2009)[109]
 ՈւրուգվայՉկա տվյալ15,000[110]20,000[111]
 ԻսպանիաՉկա տվյալ12,000[112]40,000[113]10,867 (2017)[25]10,851 (2017)[26]
 ԲելգիաՉկա տվյալ10,000[114]50,000[115]1,657 (2018)[85]4,794 (2018)[86]
 ՆիդերլանդներՉկա տվյալ10,000[116]20,000[117]883 (2018)[85]1,175 (2018)[86]
 ԻրաքՉկա տվյալ10,000[118]15,000[119]
 ԱվստրիաՉկա տվյալ6,000[120]7,000[120][121]3,504 (2018)[85]3,642 (2018)[86]
 Հունգարիա3,293 (2011 մարդահամար)[122]6,000[123]15,000[124]206 (2018)[85]211 (2018)[86]
 ԵգիպտոսՉկա տվյալ6,000[125]8,000[126]
 ՉեխիաՉկա տվյալ5,000[127]12,000[128][129]1,824 (2018)[85]1,916 (2018)[130]
 ՇվեդիաՉկա տվյալ5,000[131]13,000[132][133]2,996 (2018)[85]1,577 (2018)[86]
 Լեհաստան3,000 (2011 մարդահամար)[134]5,000[135]30,000[136][137]1,442 (2009)[85]1,522 (2011)[138]
 ԻսրայելՉկա տվյալ5,000[139]10,000[140]
 Մոլդովա1,000 (2014 մարդահամար)[141]5,000[142]10,000[143]
 ԱՄԷՉկա տվյալ5,000[144]11,000[145]
 Լատվիա2,632 (2011 մարդահամար)[146]4,500[147]5,000[148]724 (2018)[85]226 (2018)[86]
 ՇվեյցարիաՉկա տվյալ4,000[149]6,000[149]1,059 (2018)[85]738 (2018)[86]
 ՔուվեյթՉկա տվյալ4,000[150][151]10,000[152]
 Կիպրոս1,831 (2011 մարդահամար)[Ն 4][153]3,000[154]3,500[155]1,143 (2011 մարդահամար)[153]600 (2011 մարդահամար)[153]
 ՀորդանանՉկա տվյալ3,000[156][157]5,000[158][159]
 ՎենեսուելաՉկա տվյալ3,000[95]4,000[160]
 ԻտալիաՉկա տվյալ2,000[161]5,000[162]1,690 (2018)[85]1,137 (2018)[86]
 Ռումինիա1,361 (2011 մարդահամար)[163]2,000[164]3,000[164]101 (2018)[85]99 (2018)[86]
 Լիտվա1,233 (2011 մարդահամար)[165]1,500[166]2,500[167]410 (2018)[85]174 (2018)[86]
 Էստոնիա1,583 (2019)[168]1,400[169]2,000[170]720 (2018)[85]250 (2018)[86]
 ԴանիաՉկա տվյալ1,200[171]3,000[172][173]734 (2018)[85]394 (2018)[86]
 ՆորվեգիաՉկա տվյալ1,000[174]2,000[175]325 (2018)[85]126 (2018)[86]
 Տաջիկստան434 (2010 մարդահամար)[176]1,000[177][178]1,500[179]
 Մերձդնեստր807 (2015 մարդահամար)[180]1,000[181]1,500[182]
 Ղրղզստան793 (2019)[183]900[184]3,000[185]
 ՍլովակիաՉկա տվյալ700[186]1,000[187]160 (2018)[85]59 (2018)[86]
 ՉիլիՉկա տվյալ600[188]1,500[95]10 (2003)[25]
 ԱլբանիաՉկա տվյալ400[189]800[190]
 ՄեքսիկաՉկա տվյալ400[191]1,500[192]21 (2016)[25]103 (2017)[26]
 ՉինաստանՉկա տվյալ500[193]1000[194]400 (2020)[195]
 ԿատարՉկա տվյալ350[196]500[196]
 Հարավային Օսեթիա378 (2015 մարդահամար)[197]300[198]800[199]
 ՀԱՀՉկա տվյալ300[200]300[200]
 Հյուսիսային ՄակեդոնիաՉկա տվյալ300[201]300[201]
 Սերբիա222 (2011 մարդահամար)[202]250[203]300[204]
 ՖինլանդիաՉկա տվյալ200[205]700[206]112 (2018)[85]74 (2018)[86]
 ՄալթաՉկա տվյալ200[207]500[208]10 (2008)[138]
 Նոր Զելանդիա228 (2013 մարդահամար)[209]200[210]220[211]48 (2013)[209]
 ԻռլանդիաՉկա տվյալ150[212]500[213]156 (2011)[85]135 (2018)[86]
 ՀնդկաստանՉկա տվյալ150[214]200[215]
 ՊորտուգալիաՉկա տվյալ100[216]110[217]102 (2018)[86]
 ԼյուքսեմբուրգՉկա տվյալ83[86]103[85]103 (2018)[85]105 (2020)[218]
 ԿուբաՉկա տվյալ80[219]80[220]
 ԵթովպիաՉկա տվյալ80[221]100[222]
 ՍինգապուրՉկա տվյալ80[223]100[224]
 ՃապոնիաՉկա տվյալ70[225]100[226][227]46 (2017)[26]
 Հարավային ԿորեաՉկա տվյալ69[26]69[26]69 (2016)[26]
 ՍուդանՉկա տվյալ50[228]50[228]
 ՄալայզիաՉկա տվյալ45[229]50[230]
 ԹաիլանդՉկա տվյալ40[231]50[231]
 ԲահրեյնՉկա տվյալ30[232]100[233]
 ՄարոկկոՉկա տվյալ25[234]30[234]
 Խորվաթիա37 (2011 մարդահամար)[235]15[236]15[236]
 ԼիխտենշտայնՉկա տվյալ9[86]10[85]10 (2018)[85](2018)[86]
 ՍլովենիաՉկա տվյալ8[86]17[85]17 (2018)[85](2018)[86]
 ԷսվատինիՉկա տվյալ8[237]8[237]
 ՄոնակոՉկա տվյալ6[238]6[238]
 ՊանամաՉկա տվյալ6[239]6[239](2010)[239]
 ԻսլանդիաՉկա տվյալ2[86]9[85](2018)[85](2018)[86]
 Ֆարերյան կղզիներՉկա տվյալ1[240]1[240](2020)[240]
 Ադրբեջան[Ն 5]183 (2009 մարդահամար)[241]0[242][243]3,000[244]

3․ Ըստ բնակչության թվաքանակի Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի՞ պետություն է համարվում: Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք այն պետությունները, որոնք իրենց բնակչության թվաքանակով հաﬔ մատելի են ՀՀ-ի հետ:

Հայաստանը համարվում է փոքր բնակչությամբ երկիր։

Ալբանիա- 2,8 միլիոն մարդով Ջամայկա-2,9 միլիոն մարդ, Լիտվա- 2,8 միլիոն մարդ։

4․Ի՞նչ գործոններ են ազդել բնակչության թվի փոփոխության վրա

Միգրացիա, ծնելիության մակարդակ, մահացության մակարդակ, բնական աղետներ և համաճարակներ, ուրբանիզացիա:

5․ Ի՞նչ եք հասկանում մշտական բնակչություն ասելով

Որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։

6. Ի՞նչ է նշանակում բնակչության թվի բնական շարժ և ﬔխանիկական շարժ:

Բնակչության բնական շարժ թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ 

7. Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնակչության թվի բնական շարժը: Ի՞նչ փոփոխություններ է այն կրել:

8. Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությ նները:

Բլոգում հրապարալվող աշխատանք, որի համար դեկտեմբերին գնահատվելու եք

  • Կատարել վերլուծություն վերջին տարիներին ՀՀ-ում միգրացիայի տեմպերի ավելացման վրաբերյալ
  • Դիագրամի միջոցով ցույց տալ ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունը, հավելյալ նշել արտագաղթի հիմնական տեսակները և սեփական տեսակետը
  • Վերլուծել  Հայաստանի Հանրապետ թյան բնակչության արտագաղթի պատճառները 1990-ականներին,2000-ականներինև մեր օրերին՝ 2020 թվականից սկսած։ Գրել հիմնական ուղղությունները և գրել կարծիք երևույթի մասին
  • ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:

Աշխարհագրություն լրացուցիչ թեմա 7 21․11․2023

Թեմա 7՝ 21․11․23-ի համար

ՀՀ ջրագրությունը, լճերը․ Սևանա լիճ

Դասանյութը էջ 61-ում

Առաջադրանք, որը ներկայացնելու եք դասարանում

  • uncheckedկարդալ դասանյութը
  • uncheckedքարտեզի վրա կարողանալ ցույց տալ ՀՀ լճերը

Առաջադրանք, որ պետք է կատարել word ֆայլում և ներկայացնել դասարանում

  • uncheckedթվարկել ՀՀ լճերը ըստ ծագման և ցույց տալ քարտեզի վրա

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3,5 կմ է, լայնությունը՝ 1,5-2 կմ, մակերեսը՝ 5,3 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ: Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1,5 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ, մակերեսը՝ 1,6 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում:

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից3202 մ է, մակերեսը 10 հա, ծավալը1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը 22 մ:

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսըշուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը 7 մ:

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:

Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի  մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը1,6 մ, ծավալը 3 մլն խմ:

  • uncheckedներկայացնել Սևանա լիճը և դրա կարևորությունը Հայաստանի համար, հիմնախնդիրները

Սևանա լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

  • uncheckedՀՀ ջրամբարները, դրանց օգտագործման կարևորությունը

Հարցեր Հայկական լեռնաշխարհ և ՀՀ բնությունը թեմաներիցզ, որոնք ամեն դասի լինելու են

  1. Քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի լճերը
  2. Քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի գետերը և ասել,թե որ ավազանին են պատկանում
  3. Ցույց տալ Հայկական լեռնաշխարհի հրաբուխները, բարձր գագաթները
  4. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ծալքաբեկորավոր լեռները, թվարկել գագաթները
  5. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հրաբխային լեռնավահանները, թվարկել գագաթները
  6. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ գետերը, իմանալ երկարությունները և նշել, թե որ ավազանին են պատկանում
  7. Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ լճերը, նշել ինչպիսի ծագում ունեն
  8. Նկարագրել Սևանա լճի տնտեսական նշանակությունը ՀՀ համար

Աշխարհագրություն 9-րդ դասարան Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:

Ալպյան լեռնակազմական պրոցեսներ

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ:

Վայոցսարի մոլորությունը

Պատմության մեջ հանդիպում ենք մի դրվագի, որը չի կարող համապատասխանել իրականությանը այդ իսկ պատճառով Վայոցսարը չենք դասում գործող հրաբուխների շարքին: Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ քան 8-րդ դարում:

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Վայոցսար

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:
Երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ և պատմության այս դրվագը չի համապատասխանում իրականությանը:

Նեմրութ

Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:

Նեմրութ հրաբուխ

Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera – կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։
Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան  Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):

Թոնդրակ

Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է:  Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:  Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:

Թոնդրակ

Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:

Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է  շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:

Աշխարհագրություն 9-րդ դասարան․ Աշխարհի ամենամեծ 10 լճերը

1․ Կասպից ծով. մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է: 

2․  Վերին լիճ. Մակերեսը 82 հազար կմ² է: Այս լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 183 մ, իսկ խորությունը կազմում է 393 մ: Հատկանշական է, որ այս լիճն աշխարհում ամենեմեծ քաղցրահամ լիճն է:   

3 ․Վիկտորիա լիճ. Վիկտորիա լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է տեղի ամենամեծ լիճը: Այս լճի մակերեսը կազմում է 68 կմ²: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1134 մ, իսկ խորությունը կազմում է 80 մ: 

4․ Հուրոն լիճ.  Հուրոն լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Այս լճի մակերեսը կազմում է 60 կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 208 մ: 

5․Միչիգան լիճը. Այն նույնպես գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինիս մակերեսը 58 հազար կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 281 մ:  

6․ Արալյան ծով. Լիճը գտնվում է Ասիայում: Մակերեսը 35.հազար կմ² է: Այն գնտվում է ծովի մակարդակից 3.5 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 54.5 մ: Հատկանշական է, որ այսօր այս լիճը բաժանված է երկու մասի` Հարավային և Հյուսիսային Արալների: պատճառը լճի ցամաքումն է, ինչը գետը սնուցող երկու հիմնական գետերի՝ Ամուդարյայի և Սիրդարյայի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքն է: Լճի մակերեսը վերջին տասնամյակների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է:

7․ Տիտիկակա լիճ,  այն  գտնվում է Հարավային Ամերիկայում: Տիտիկակա լճի մակերեսը կազմում է 58 հազար կմ²: Այն ծովի մակարդակից գտնվում է 3821մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 281մ:


8․ Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ:  Հատկանշական է, որ այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը: 

9․  Նյասսա լիճ. Այս լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և նրա մակերեսը կազմում է 31 հազար կմ²: Վերջինիս գտնվում է ծովի մակարդակից 472 մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 706 մ: 



10․ Մեծ Արջի լիճ.  գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի սահմանում: Մեծ Արջի լճի խորությունը կազում է 137 մ: Այն ծովի մակարդակից բարձր է 157 մ:

Աշխարհագրություն 9-րդ թեմա 1 տնային լրացուցիչ 27.09.2023

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված Հայկական լեռնաշխարհի ժամանակակից բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերվող գծապատկերից.
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին

    (1800 մ) այն +12 աստիճան է:
  • Աչքասարի, Արագածի և Սաբալանի համար նույնպես հաշվել
    ?